24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ իրեն դիտավորյալ են վարակել կորոնավիրուսով: Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցի ժամանակ նա հայտնել է, որ վարակվել է այն բանից հետո, երբ հիվանդացել են իր ընտանիքի անդամները:
«Իմ տնեցիները հիվանդացան, եւ ես ստիպված էի նրանց հետ հիվանդանոց գնալ ՀՏ-սկանավորման համար: Եվ բժիշկն ինձ ասում է` «Ալեքսանդր Գրիգորյեվիչ, սիրելիս, Դուք ոտքի վրա եք տարել այդ վիրուսը»: Եվ ցույց է տալիս` ահա օջախ, ահա օջախը»,- պատմել է նա:
Լուկաշենկան հայտարարել է, որ խուճապի չի մատնվել: Ընդ որում, նա վստահ է, որ չէր կարող վարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում Հաղթանակի շքերթի ժամանակ: