454 դիտում, 2020.08.06 21:32

Երեւանում Ամուլսարի հանքի շահագործման դեմ հեծանվաերթի մասնակիցներին բերման ենթարկեցին

Երեւանում Ամուլսարի հանքի շահագործման դեմ հեծանվաերթի մասնակիցներին բերման ենթարկեցին

Ոստիկանությունն այսօր՝ օգոստոսի 6-ին, թույլ չտվեց Երևանի Ազատության հրապարակում հեծանվային երթով բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Լուրը հաղորդում է News.am լրատվական կայքը։

«Ոստիկանության  ծառայողի օրինական պահանջը չկատարելու և ապօրինի հավաքներ, երթեր  կազմակերպելու համար,  որը Կառավարության  298 N որոշման համաձայն արգելվում է»,- այս մասին նշեց Ոստիկանության  ծառայողներից մեկն ու հավելեց, որ այս պահին հստակ ասել չի կարող՝ քանի քաղաքացի է բերման ենթարկվել:

Ոստիկանության ծառայողները Ազատության հրապարակի տարածքից հեռացրեցին հեծանիվները, որոնցով ակցիայի մասնակիցները պատրաստվում էին հեծանվային երթով  բողոքի ակցիա իրականացնել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստով։

Նույն քրեական գործի շրջանակներում ավելի ուշ նշանակվեց նաեւ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համալիր փորձաքննություն, որի իրականացումը հանձնարարվեց «ԷԼԱՐԴ» ընկերությանը։

Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների եւ բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։