488 դիտում, 2020.08.06 21:11

Ուկրաինայում հետաքննություն է սկսվել պաշտոնյայի դեմ, որը հորդորել էր չկիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

Ուկրաինայում հետաքննություն է սկսվել պաշտոնյայի դեմ, որը հորդորել էր չկիրառել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

Ուկրաինայի Հետաքննությունների պետական ​​բյուրոն քրեական վարույթ է սկսել՝ ԱԳՆ-ի աշխատակցի գործողությունների մասով: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Դարիա Վոլոդինան, ով ապրիլին հրապարակել էր երկրի ԱԳՆ-ի տխրահռչակ նամակը։

«Այս փաստաթուղթը ստորագրող ընկեր Բոդնարին հերթական ողջույնը, բայց այս անգամ արդեն՝ իրավապահ մարմիններից: Ոչ ոք իրավունք չունի, նախ՝ իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին, երկրորդ՝ նույն այդ նպատակով օգտագործել պաշտոնական դիրքը, և երրորդ՝ պաշտոն զբաղեցնել՝ միջազգային ասպարեզում մի ամբողջ պետության հեղինակության համար բացարձակապես վնասակար տարր լինելով»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ կողմից պետական պաշտոնյաներին ուղղված նամակում այդ երկրի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոդնարը նշել էր, որ Ուկրաինան չի ճանաչում «Հայ ժողովրդի ցեղասպանությունը» և օգտագործում է «2015 թվականի ապրիլի 24-ի ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը: