414 դիտում, 2020.08.06 19:33

Ըմբշամարտի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները կրկին հետաձգվել են

Ըմբշամարտի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները կրկին հետաձգվել են

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կրկին հետաձգել է տարբեր տարիքային խմբերի առաջնությունները: Այս մասին հայտնում է UWW-ն:

Միջազգային ֆեդերացիան այս որոշումը կայացրել է Եվրոպա մայրցամաքում կորոնավիրուսի պանդեմիայի տարածումը հաշվի առնելով: Մինչ այս որոշում կար պատանիների եվրոպայի առաջնությունն անցկացնել հոկետմբերի 5-11-ը Լեհաստանում, իսկ երիտասարդներինը՝ Հյուսիսային Մակեդոնիայում հոկտեմբերի 19-5-ը:

Միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչի խոսքով` մրցաշարերի վերսկսումը կապված է իրավիճակից և երբ ֆեդերացիան վստահ լինի, որ կկարողանա հաջող մրցաշարեր կազմակերպել` կանցնի գործի: