Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կրկին հետաձգել է տարբեր տարիքային խմբերի առաջնությունները: Այս մասին հայտնում է UWW-ն:
Միջազգային ֆեդերացիան այս որոշումը կայացրել է Եվրոպա մայրցամաքում կորոնավիրուսի պանդեմիայի տարածումը հաշվի առնելով: Մինչ այս որոշում կար պատանիների եվրոպայի առաջնությունն անցկացնել հոկետմբերի 5-11-ը Լեհաստանում, իսկ երիտասարդներինը՝ Հյուսիսային Մակեդոնիայում հոկտեմբերի 19-5-ը:
Միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչի խոսքով` մրցաշարերի վերսկսումը կապված է իրավիճակից և երբ ֆեդերացիան վստահ լինի, որ կկարողանա հաջող մրցաշարեր կազմակերպել` կանցնի գործի: