27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեքշաբթի տեղի ունեցած աղետալի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 157-ի, հաղորդվում է 5000 վիրավորի մասին. գրում է Aljazeera-ն:
Իշխանությունները նշում են, որ մահվան դեպքերը կարող են շատանալ, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Նախօրեին հաղորդվել էր 135 զոհի մասին: Մահացածների թվում վերջին տվյալների համաձայն Լիբանանի 11 հայ բնակիչ կա, 250 հայ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Բազմաթիվ շենքեր ավերվել են, ավելի քան 300 000 մարդ անօթեւան է մնացել:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի մոտ հզոր պայթյուն էր որոտացել օգոստոսի 4-ին, մայրաքաղաքը հայտարարվել է աղետի գոտի, երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել, աշխարհի տարբեր երկրներից այս օրերին մարդասիրական օգնություն է ուղարկվում Լիբանան: