404 դիտում, 2020.08.06 18:03

Եգիպտոսում երկու մարդ է զոհվել մասնավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով

Եգիպտոսում երկու մարդ է զոհվել մասնավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով

Երկու մարդ է զոհվել մասնավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, որը տեղի է ունեցել եգիպտական Խուրգադայից 20 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Էլ-Գունա առողջարանային փոքրիկ քաղաքի օդանավակայանի թռիչքագոտում: Այդ մասին հաղորդում Է "Youm7" հրատարակությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԶԼՄ-ների տվյալներով՝ երկուտեղանոց գերթեթեւ ինքնաթիռը, որն զբոսանքային թռիչք էր կատարում, թռիչքավայրԷջքային գոտուն է հարվածել վայրԷջքի փորձ կատարելիս:

Օդաչուն եւ ուղեւորը, որոնք Եգիպտոսի քաղաքացիներ են, բազմաթիվ վնասվածքներից եւ վերքերից գիտակցության չգալով, մահացել են տեղական հիվանդանոցում: