20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկից ոչ մի օբյեկտ չի տուժել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած, պայթյունի հետեւանքով: Օգոստոսի 6-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են այդ միջազգային կառույցի մամուլի ծառայությունում, կառույց, որի կենտրոնակայանը գտնվում Է Փարիզում:
«Պայթյունից վնասված գոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ոչ մի օբյեկտ չկա»,- նշել են մամուլի ծառայությունում: «Բեյրութում մեր բյուրոյի հետ այս պահին մենք գնահատում ենք այն վնասը, որը հասցվել Է թանգարաններին եւ ազգային մշակութային օբյեկտներին»,- ընգծել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված լիբանանյան օբյեկտների թվում են Վալիդ Առաջինի պալատի ավերակները եւ դրան հարող տարածքը Անջար քաղաքում, ինչպես նաեւ Բաալբեկ հինավուրց քաղաքը: Այդ տեսարժան վայրերը գտնվում են Բեքաայի հովում: