08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է Լիբանանում տեղի ունեցած սարսափելի պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու՝ երկրի մտադրության մասին:
Ըստ նրա, մեծ մասը հավատում է դժբախտ պատահարի վարկածին, բայց ԱՄՆ-ն իր եզրակացությունները կհաղորդի միայն լիարժեք տեղեկատվություն հավաքելուց հետո:
Բացի այդ, ԱՄՆ-ն արդեն հայտարարել է լիբանանյան կառավարությանը անհրաժեշտ հումանիտար և բժշկական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:
Նմանատիպ հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն, ով հեռախոսով խոսել է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ:
«Պետքարտուղարը վերահաստատել է լիբանանցիներին օգնելու մեր հանձնառությունը, քանի որ գործ ունենք այս սարսափելի միջադեպի հետևանքների հետ», - ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: