414 դիտում, 2020.08.06 16:15

Թուրքիայի խորհրդարանի ինը պատգամավորներ կորոնավիրուսով են վարակվել

Թուրքիայի խորհրդարանի ինը պատգամավորներ կորոնավիրուսով են վարակվել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) ինը պատգամավորներ վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժման կուրս են անցնում: Օգոստոսի 6-ին այդ մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ինը պատգամավորներ (նոր կորոնավիրուսային հիվանդության հարուցած) COVID-19-ի բուժման կուրս են անցնում: Բուժում են անցնում նաեւ խորհրդարանի 35 աշխատողներ»,- մեջբերում է նրա խոսքը NTV հեռուստաալիքը:

Ինչպես ճշտել է Շենթոփը, «նրանցից հինգը բուժվում է տանը, իսկ չորսը հոսպիտալացված է»: Կորոնավիրուսն առաջին անգամ Թուրքիայում հայտնաբերվել է մարտի 10-ին: Երկրում ախտահարվածների ընդհանուր թիվն այս պահին գերազանցել է 236 հազարը, մահացել է 5 784 մարդ, առողջացել է 219 506 հիվանդ: