17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) ինը պատգամավորներ վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժման կուրս են անցնում: Օգոստոսի 6-ին այդ մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ինը պատգամավորներ (նոր կորոնավիրուսային հիվանդության հարուցած) COVID-19-ի բուժման կուրս են անցնում: Բուժում են անցնում նաեւ խորհրդարանի 35 աշխատողներ»,- մեջբերում է նրա խոսքը NTV հեռուստաալիքը:
Ինչպես ճշտել է Շենթոփը, «նրանցից հինգը բուժվում է տանը, իսկ չորսը հոսպիտալացված է»: Կորոնավիրուսն առաջին անգամ Թուրքիայում հայտնաբերվել է մարտի 10-ին: Երկրում ախտահարվածների ընդհանուր թիվն այս պահին գերազանցել է 236 հազարը, մահացել է 5 784 մարդ, առողջացել է 219 506 հիվանդ: