534 դիտում, 2020.08.06 15:46

ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ

ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Այդ մասին ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենի հեռախոսազրույցի արդյունքներին. գրում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահանձնաժողովն ավելի քան 33 միլիոն եվո է մոբիլիզացնում անհետաձգելի կարիքների, բժշկական աջակցության եւ սաքավորումների, ինչպես նաեւ (Բեյրութի) կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանության համար: Եվրահանձնաժողովը կքննարկի հետագա օժանդակության հարցը՝ կախված հումանիտար կարիքների ընթացիկ գնահատումից»,- նշված է այնտեղ:

Ֆոն դեր Լյայենն «առանձնապես նշել է փորձագետների եւ սարքավորանքի մոբիլիզացման հնարավորությունը լայնընդգրկուն վնասը գնահատելու եւ վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու գործում»: «Դա կարող է կարեւոր նշանակություն ուենանալ ոչ միայն քաղաքացիական կառույցների, այլեւ Բեյրութի նավահանգստի վերականգնման համար»,- ասված է հայտարարության մեջ: