570 դիտում, 2020.08.06 15:33

Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին

Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ քաղաքացիների համար կոմունալ արտոնությունների ծրագիրը կշարունակվի նաև ձմռան ամիսներին։ Կառավարության նիստին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ Այս մասին հայտնում է Aliq.ge կայքը:

«Մեր քաղաքացիների ընտանիքների եկամուտների նվազումը և աշխատատեղերի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել  կոմունալ վճարների աջակցության ծրագիրը շարունակել նաև նոյեմբեր, դեկտմեբեր, հունվար և փետրվար ամիսների ընթացքում։ Ծրագիրը կգործի  նույն սկզբունքով, ինչպես նախկինում․ մինչև 200 կվ էլեկտրաէներգիա ու 200 խմ գազ սպառողների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն կառավարության կողմից»,- հայտարարել է Գախարիան։