կարևոր
1539 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-06 14:53

ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը վարժանքներ են իրականացնում

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գրոհային ավիացիոն ուժերը վարժանքներ են իրականացնում: Այս մասին «Ֆեյսբոևւք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը հանկարծակի ստուգումների շրջանակներում, ըստ առաջադրված խնդիրների, շարունակում են վարժանքները»,- գրել է Ստեփանյանը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը գրառմանը կից տեղադրել է լուսանկարներ և տեսանյութ: