կարևոր
2016 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-06 14:34

ՀԱԳՄ նախագահի կոչից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ փոխանցվել է ավելի քան 65 մլն դրամ

ՀԱԳՄ նախագահի կոչից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ փոխանցվել է ավելի քան 65 մլն դրամ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հուլիսի 21-ին կոչով դիմել էր Հայաստանի գործարարներին ու արտերկրում իրենց ձեռնարկներում հաջողություններ գրանցած մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում իրենց մասնակցությունն ունենալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համալրմանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից;

ՀԱԳՄ նախագահի համոզմամբ՝ այս կերպ ավելի հասցեական, նպատակաուղղված ու համակարգված բնույթ կհաղորդվի գործարարների կողմից հայոց բանակին ցուցաբերվող օժանդակությանը՝ «Ի պետս մեր ապագա հաղթանակների, ի  սատարումն մեր հայրենիքի խաղաղ առօրյայի և պետականության ամրապնդման»։

Կոչին հաջորդած շուրջ երկու շաբաթվա ընթացքում հայ գործարարների կողմից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին է փոխանցվել 65 050 000 դրամ։

Գործարարների հանգանակությունը շարունակվում է։