348 դիտում, 2020.08.06 14:18

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության բաժնետոմսերը վաճառել է 3,1 մլրդ դոլարով

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության բաժնետոմսերը վաճառել է 3,1 մլրդ դոլարով

 Amazon.com Inc.-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության 1 միլիոն բաժնետոմսեր վաճառել է ավելի քան 3,1 մլրդ դոլար գնով: Այդ մասին վկայում են փաստաթղթերը, որոնք ընկերության կողմից օգոստոսի 5-ին ուղարկվել են Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովին (SEC). գրում է «Ինտերֆաքս»-ը:

Այս տարի ավելի վաղ Բեզոսը Amazon-ի արժեթղթերը վաճառել էր 4,1 մլրդ դոլարով:

Բեզոսի կարողությունը, Bloomberg Billionaires-ի ինդեքսի համաձայն, այս տարի աճել է 74,9 մլրդ դոլարով եւ կազմել 189,8 մլրդ դոլար:

Ներկայում Amazon-ի ղեկավարին է պատկանում ընկերության ավելի քան 54 մլն բաժնետոմսերը: