24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Amazon.com Inc.-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ընկերության 1 միլիոն բաժնետոմսեր վաճառել է ավելի քան 3,1 մլրդ դոլար գնով: Այդ մասին վկայում են փաստաթղթերը, որոնք ընկերության կողմից օգոստոսի 5-ին ուղարկվել են Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովին (SEC). գրում է «Ինտերֆաքս»-ը:
Այս տարի ավելի վաղ Բեզոսը Amazon-ի արժեթղթերը վաճառել էր 4,1 մլրդ դոլարով:
Բեզոսի կարողությունը, Bloomberg Billionaires-ի ինդեքսի համաձայն, այս տարի աճել է 74,9 մլրդ դոլարով եւ կազմել 189,8 մլրդ դոլար:
Ներկայում Amazon-ի ղեկավարին է պատկանում ընկերության ավելի քան 54 մլն բաժնետոմսերը: