Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան օգոստոսի 6-ին հերքել Է այն պնդումները, թե երկրի հիվանդանոցները լեփ-լեցուն են նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով. գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չունենք նահանգներ, որտեղ հիվանդանոցները լեփ-լեցուն լինեին COVID-9-ի պատճառով: Հայտարարությունները հիմքեր չունեն,- Twitter-ի իր Էջում գրել էառողջապահության նախարարության ղեկավարը:- Թող նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, նախազգուշական այնպիսի միջոցներ ձեռնարկեն, թե իբր հիվանդանոցներն իրոք լեփ-լեցուն են: Հնարավոր է, այդ դեպքում դա օգուտ բերի հասարակությանը»:
Նախօրյակին մի շարք թուրքական զանգվածային լրատվամիջոցներ հայտնել Էին, թե որոշ խոշոր քաղաքներում, այդ թվում Անկարայում, հիվանդանոցները լեփ-լեցում են կորոնավիրուսով հիվանդներով:
Մինչդեռ օգոստոսի 5-ին Քոջան հույս էր հայտնել, թե անցյալ շաբաթ Ղուրբան-բայրամի տոնակարությունը կորոնավիրուսով վարակաման նոր դեպքերի թվի լուրջ աճի չի հանգեցնի: Կորոնավիրուսը Թուրքիայում առաջին անգամ հայտնաբերվել է մարտի 10-ին: Երկրում ախտահարվածների ընդհանուր թիվն այս պահին գերազանցել Է 236 հազարը, մահացել է 5 784 մարդ, առողջացել է 219 506 հիվանդ: