272 դիտում, 2020.08.06 13:37

Հայկ Մհրյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

Հայկ Մհրյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկ Մհրյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է հրամանագրում: