646 դիտում, 2020.08.06 13:08

Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ռոբերտ Նազարյանը կանչվել է ՀՔԾ հարցաքննության, սակայն նրան ներկայացրել են ինչ–որ ցուցմունք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, առաջարկել են ստորագրել այն, այլապես իր դեմ քրեական գործ կհարուցեն։ Նազարյանը հրաժարվել է ստորագրել այդ ցուցմունքը։ 

 Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանը 2001 թ. հունվարից մինչև 2003 թ. հունիս զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, 2008-2018թթ զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը: