կարևոր
1524 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-06 12:12

Շտեգենը և «Բարսելոնան» համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ

Շտեգենը և «Բարսելոնան» համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ

Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կմնա ակումբում:

Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Բարսելոնան» համաձայնության է եկել գերմանացի դարպասապահի հետ նոր պայմանագրի շուրջ: Ըստ ԶԼՄ-ների՝ կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված կլինի  5 տարվա համար: Շտեգենը կստանա ավելի բարձր աշխատավարձ:

 Գերմանիայի ազգային թիմի դարպասապահ ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: