Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երրորդ ինքնաթիռն Է ժամանել Բեյրութ, որը տուժել Է նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից: Օգոստոսի 6-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
«Մոսկվայի ժամանակով 08:04-ին Բեյրութում վայրԷջք կատարեց Իլ-76 ինքնաթիռը»,- ասել Է գործակալության զրուցակիցը, հավելելով, որ սա երրորդ օդանավն Է:
ԱԻՆ-ում ճշտել են, որ երեք չվերթերով Բեյրութ են հասցվել աերոմոբիլային հոսպիտալ, ԱԻՆ-ի բժիշկներ, փրկարարներ եւ հոգեբաններ, ինչպես նաեւ «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետներ՝ նոր կորնավիրուսային վարակի հայտնաբերման լաբորատորիա բացելու համար: Ռուսաստանցի փրկարարները Ռաֆիկ Հարիրիի անվան մարզադաշտում կբացեն շարժական հոսպիտալ, որը մեկ օրում կարող Է ամբուլատոր ընդունել 200 տուժածների, իսկ դրա ստացիոնարը նախատեսված Է 50 մարդու համար: Հավելենք, որ արդեն Բեյրութում են գտնվում ավելի քան 100 ռուսաստանցի փրկարարներ, նրանց ընդհանուր խմբավոումը կկազմի շուրջ 150 մարդ:
Շուտով Լիբանան կժամանի ԱԻՆ-ի եւս երկու ինքնաթիռ, դրանցից մեկն արդեն գտնվում Է օդում: