Արցախում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 248 քաղաքացու մոտ, որից 201-ն առողջացած: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 6526 թեստավորում, իսկ վերջին 24 ժամում` 183 թեստավորում: Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Կա 87 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 46 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։