կարևոր
1258 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-06 11:33

Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է, բայց նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են  բարձր մնալ․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է, բայց նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են  բարձր մնալ․ Նիկոլ Փաշինյան

Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է, բայց ամենօրյա նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են  բարձր մնալ: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի իրավիճակին:

«Մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: «Մենք այս առումով մարտավարութան որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել և եթե նախկինում հոսքերը մեծ էր, հիմա առողջապահության նախարարությունը ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային տեղեր, խմբեր, գործարաններ սեփական նախաձեռնությամբ կգնա և ախտորոշում կիրականացնեն և սա  հնարավորություն կտա ինչ-որ ձևով հաղթահարել համաճարակը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում ունեն 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 178:

«Թվերը նվազել են, բայց մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնները ներդնելու շնորհիվ և մեր ուղերձը հստակ է, որ հակահամաճարակային կանոնները պետք է խստագույնս պահպանվեն»,-ասաց նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ կայուն անկում կա և նշեց, որ այսուհետ եթե որևէ գործարանում, բանկերում, սուպերմարկետներում մի հոգու մոտ վիրուս են հայտնաբերում, չեն սպասում սիմպտոմներ ի հայտ գալուն, այլ բոլորին թեստավորում են:

«Մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել՝ միանգամից 350 մարդու և 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել»,-ասաց նա: