ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության այսօրվա նիստին հայտնեց, որ այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լիբանան օգնություն ուղարկելու համար:
«Այսօր արդեն կամբողջացնենք ծրագիրը, մի քանի տարբերակ է քննարկվում ինքնաթիռի ու, կարծում եմ, այսօր՝ օրվա վերջ, օգնության չափաքանակն ու տեսակը վերջնական ու ամբողջական կունենանք», - ասաց Ավինյանը, նշելով, որ ամենայն հավանականությամբ, Հայաստանից թռիչքը Բեյրութ տեղի կունենա շաբաթ օրը: