կարևոր
975 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-06 11:12

Վրաստանի դպրոցներում դասապրոցեսը կսկսվի սեպտեմբերի 15-ից. ԿԳՆ

Վրաստանի դպրոցներում դասապրոցեսը կսկսվի սեպտեմբերի 15-ից. ԿԳՆ

«Դպրոցներում դասապրոցեսը կսկսվի սեպտեմբերի 15-ին»,- այս մասին Վրաստանի կառավարության համակարգող խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասել է այդ երկրի Կրթության նախարար Միխեիլ Չխենկելին:

«Դպրոցներում և դասարաններում դասապրոցեսը կսկսվի սեպտեմբերի 15-ից, ամեն տարվա նման: Ուսումնական տարին կվերականգնվի նաև համալսարաններում: Ելնելով այսօրվա տվյալներից՝ ուսումնական տարին կսկսվի սովորական ձևով, բայց մենք պատրաստ ենք բոլոր սցենարների, և իհարկե կրթության համակարգը հարմարվելու է այդ պահի համաճարակային իրավիճակին»,- ասել է Միխեիլ Չխենկելին: