կարևոր
1751 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-06 10:01

Facebook-ը հեռացրել է Թրամփի գրառումը «կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության» պատճառով

Facebook-ը հեռացրել է Թրամփի գրառումը «կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության» պատճառով

Facebook-ը ջնջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը` որպես իր քայլի պատճառ նշելով «ապատեղեկատվությունը կորոնավիրուսի մասին», հայտնում է Reuters-ը:

Հրապարակմանը տեսանյութ էր կցված, որում Թրամփը պնդում է, որ երեխաները «գրեթե անձեռնմխելի են» COVID-19-ի նկատմամբ, հայտնի էր դարձել Fox- ին տված հարցազրույցից:

«Այս տեսանյութը կեղծ պնդումներ է պարունակում այն մասին, որ մի խումբ մարդիկ անձեռնմխելի են COVID-19-ի նկատմամբ, ինչը մեր` COVID-ի մասին ապատեղեկատվության մասին քաղաքականության խախտում է»,- նշվում է Facebook-ի հայտարարության մեջ:
Նույն քայլերը ձեռնարկել է նաեւ Twitter-ը:

 Թրամփի թիմում սոցիալական ցանցերին մեղադրել են ԱՄՆ նախագահի նկատմամբ կողմնակալության մեջ` շեշտելով, որ նա արձանագրել է այդ փաստը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 24-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում վարակման 6 միլիոն դեպքի վերլուծության հիման վրա պարզել էր, որ 5-ից 14 տարեկան երեխաների շրջանում վարակվածության մասնաբաժինը մոտ 4.6 տոկոս է կազմում: