կարևոր
650 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-05 23:12

Երկրպագուները ներկա կլինեն Բունդեսլիգայի խաղերին, բայց հատուկ կանոններով

Երկրպագուները ներկա կլինեն Բունդեսլիգայի խաղերին, բայց հատուկ կանոններով

Գերմանական Բունդեսլիգայի կազմակերպիչները հրապարակելեն երկրպագուների համար նախատեսված  հատուկ կանոնները, որոնք ներկա կլինեն խաղերին: Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:

Առաջնության խաղերին կարող են ներկա լինել սահմանափակ թվով ֆուտբոլասերներ, որոնք պետք էպահպանեն սոցիալական հեռավորությունը, իրավունք չեն ունենա ալկոհոլ բերել հանդիպումներին ևմարզադաշտերում ներկա կլինեն միայն տանտերերի երկրպագուները:

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Մեկնարկային տուրի խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 18-21-ը: Իսկ սեպտեմբերի 11-14-ըկկայանան Գերմանիայիգավաթի խաղարկության առաջին խաղերը: Բունդեսլիգայում այս տարի ձմեռայինդադարը կկրճատվի: Հանդիպումներ են նախատեսված հունվարի 2-3-ին: