կարևոր
1539 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-05 23:55

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +34, երեկոյան՝ +28