Բեյրութի պայթյունը զգալի ավերածություններ է առաջացրել հայաբնակ թաղամասերում:
Լիբանանից հայտնում են, որ հայերի շրջանում ունենք առնվազն 11 զոհ: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հայտնել է շուրջ 100 վիրավորի մասին: Բայց այս թվերը, նրա խոսքով, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհետ կորածների թիվը: Հաղորդվում է, որ վնասվել են նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպանության եւ Հայկազյան համալսարանի շենքերը:
Մանրամասներին ծանոթ է Մարին Մելիքսեթյանը: