18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
«Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Մեդվեդևը հայտարարել է, որ այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների և բախումների համար Ռուսաստանի Դաշնության ներսում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինձ թվում է, որ մեր իրավապահ մարմինները պետք է կենտրոնանան նրա վրա, որ երկրի ներսում այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնության գործադրման և որևէ բախման համար»,- ասել է նա «ՊոլիտՍտարտափ» կադրային նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Մեդվեդևը շեշտել է, որ սփյուռքերը ևս պետք է զգան իրենց պատասխանատվությունը: «Հակառակ դեպքում, նրանք, ովքեր խախտում են Ռուսաստանի օրենսդրությունը, անկախ նրանից, թե ինչ ազգի են նրանք պատկանում, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն Ռուսաստանի օրենքների համաձայն: Իսկ եթե այդ խախտողներն օտարերկրյա քաղաքացիներ են, նույնիսկ` մեր բարեկամ երկրների, նրանց նկատմամբ պետք է հասկանալի միջոցներ կիրառել, նրանց պարզապես պետք է վտարել երկրից, եթե պատասխանատվության կիրառման համար այլ սկիզբ չկա»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը: