478 դիտում, 2020.08.05 17:46

Ոստիկանության գործողությունները՝ M GROUP-ում

Ոստիկանության գործողությունները՝ M GROUP-ում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հատուկ գործողություններ են իրականացրել Հյուսիսային պողոտայում գտնվող ԷՄ Գրուպ շինարարական ընկերությունում:  

Վերջինի փաստաբաններն ահազանգել են, որ իրենց վստահորդ Արա Մկրտչյանին պատկանող ընկերությունում ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել դեպքի վայրի զննություն անվան տակ: Ըստ փաստաբանների՝ ոստիկանները բռնի ուժով աշխատակիցներին դուրս են հանել տարածքից եւ առանց քրեական գործի առկայության եւ դատարանի թույլտվության առգրավել են ընկերության հաշվապահական փաստաթղթերը:

Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, որ ոստիկանության ծառայողները չարաշահել են իրենց լիազորությունները: