կարևոր
2252 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-05 16:40

Վաղ առավոտից ընթանում են «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարների ապամոնտաժման աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Խլոյանի հանձնարարականով ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տնտեսվարողի համատեղ միջոցներով այսօր վաղ առավոտից ընթանում են «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարների ու ժամանցի ենթակառուցվածքների ապամոնտաժման աշխատանքները: Աշխատանքներն ամենասեղմ ժամկետում կիրականացվեն, ինչի մասին պարբերաբար կլուսաբանվի: Այս մասին հայտնում են Սևան ազգային պարկից: