17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են սահմանադիր մարմինների կողմից Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների վերաբերյալ հարցերը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:
«Այսօր քննարկում էինք հարցերը, որոնք վերաբերում էին ՍԴ դատավորների թեկնածուներին: Տեսակետներ հնչեցվեցին, դրական և բացասական փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից»,- ասաց Բաղդասարյանը:
Պատգամավորը նշեց, որ թեկնածուների նկատմամբ դիրքորոշումը պարզ կլինի փակ և գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո:
ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, կառավարության կողմից առաջադրվել է Վահրամ Ավետիսյանի, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրվել է Երվանդ Խուդկարյանի թեկնածությունը: