24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Լիբանանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք բավական հեռու են գտնվում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վայրից: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ։ Դեսպան Վահագն Աթաբեկյանն այսօր առավոտյան կապի մեջ է եղել նրանց հետ։ Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»,- ասել է Նաղդալյանը:
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելությանը: