616 դիտում, 2020.08.05 15:36

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով լիբանանահայության զոհերի թիվը հասել է 11-ի

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով լիբանանահայության զոհերի թիվը հասել է 11-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով լիբանանահայության զոհերի թիվն այս պահի դրությամբ 11 է։

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է նավահանգստում: Նախագահ Միշել Աունը հայտնել է, որ պայթյունի վայրում 6 տարի շարունակ անպատշաճ կերպով 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել:  Իսկ թե ի՞նչն է հանգեցրել պայթյունին, առայժմ պարզվում է:

Տեղի լրատվամիջոցների ոչ պաշտոնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել եռակցման աշխատանքների հետեւանքով: Լիբանանի նախագահը հայտարարել է, որ հնարավոր է երկրում 2 շաբաթով արտակարգ դրության ռեժիմ հայտարարվի:

Այսօրվանից Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել: Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել: