24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով լիբանանահայության զոհերի թիվն այս պահի դրությամբ 11 է։
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է նավահանգստում: Նախագահ Միշել Աունը հայտնել է, որ պայթյունի վայրում 6 տարի շարունակ անպատշաճ կերպով 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել: Իսկ թե ի՞նչն է հանգեցրել պայթյունին, առայժմ պարզվում է:
Տեղի լրատվամիջոցների ոչ պաշտոնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել եռակցման աշխատանքների հետեւանքով: Լիբանանի նախագահը հայտարարել է, որ հնարավոր է երկրում 2 շաբաթով արտակարգ դրության ռեժիմ հայտարարվի:
Այսօրվանից Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել: Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել: