կարևոր
2101 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-05 15:44

Աշխարհի բազում երկրների առաջնորդներ իրենց աջակցությունն են հայտնել Լիբանանին․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ օգոստոսի 6-ին կժամանի Բեյրութ

Աշխարհի բազում երկրների առաջնորդներ իրենց աջակցությունն են հայտնել Լիբանանին․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ օգոստոսի 6-ին կժամանի Բեյրութ

Ֆրանսիան հումանիտար օգնությունն է ուղարկել Բեյրութ։ Իսկ ահա վաղը՝ օգոստոսի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կժամանի Լիբանանի մայրաքաղաք։ 

Ավելի վաղ նախագահ Էմանուել Մակրոնը տեղեկացրել էր, որ Ֆրանսիան միշտ կողք-կողքի կանգնած է Լիբանանի հետ: Մակրոնի գրասենյակից հայտնել են, որ նա նաև զանգահարել է Լիբանանի նախագահ Միշել Աունին՝ արտահայտելու Ֆրանսիայի աջակցությունը լիբանանյան ժողովրդին:

 Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ  պատրաստ են տրամադրել ցանկացած աջակցություն, որ կարող էր օգնել Բեյրութին: Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը  թվիթերում գրել է, որ Իրանը եւս պատրաստ է օգնել Լիբանանին։  Իսրայելը եւս իր օգնությունն է առաջարկել՝ օտարերկրյա ուղիներով, քանի որ երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն: Թրամփը կատարվածը  «սարսափելի հարձակման» է նմանեցրել։ Սաուդյան Արաբիան մեծ անհանգստությամբ է հետևել Բեյրութի պայթյունին։ Այդ երկրի Պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մեծ մտահոգությամբ հետևում է Բեյրութի նավահանգստի պայթյունի հետևանքներին: Թուրքիայի նախագահ Էրդողանը զրուցել է իր լիբանանյան գործընկեր Միշել Աունի հետ և ասել, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնություն ցուցաբերել: Կատարն էլ դաշտային հիվանդանոցներ կուղարկի բժշկական արձագանքմանն աջակցելու համար։ 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս իր աջակցությունն է հայտնել Լիբանանին, հեռախոսազրույց ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին: