328 դիտում, 2020.08.05 14:09

«Փյունիկ»-ը նոր համալրում ունի

«Փյունիկ»-ը նոր համալրում ունի

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։

Ավանեսյանը հանդիսանում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ և «Փյունիկում» է վարձակալական հիմունքներով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Անդրիա Դրագոևիչի հետ։ 

28-ամյա դարպասապահը 2018 թվականից էր «Փյունիկում»։ 28-ամյա չեռնոգորիացի դարպասապահը այս թիմում մասնակցել էր 58 խաղի։