340 դիտում, 2020.08.05 13:58

Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն

Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է առաջարկություն՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Այս մասին ասել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պողոսյանը։

«Նախագահի աշխատակազմն առաջարկություն է ստացել ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահը դեռևս չի ստորագրել»,- նշել է Պողոսյանը։

Լրատվամիջոցներում նաև տեղեկություններ են շրջանառվում մեկ այլ փոխոստիկանապետի՝ Տիգրան Եսայանի աշխատանքից ազատվելու մասին։