482 դիտում, 2020.08.05 13:47

Ռուսաստանը հանել է օտարերկրացիների անայցագիր ռեժիմը գործուղումների համար

Ռուսաստանը հանել է օտարերկրացիների անայցագիր ռեժիմը գործուղումների համար

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել ՌԴ-ում անայցագիր ռեժիմի սահմանափակումները հանելու մասին, որը վերաբերում է օտարերկրացիների կարճաժամկետ գործուղումներին. փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանում անայցագիր ռեժիմը թույլատրվում է օտարերկրացիներին կարճաժամկետ գործուղումների համար: Խոսքն այն երկրներից դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցողների մասին է, որոնց հետ գործում են անայցագիր ուղեւորությունների համաձայնագրեր»,-ասվում է փաստաթղթին կից բացատրագրում։