Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել ՌԴ-ում անայցագիր ռեժիմի սահմանափակումները հանելու մասին, որը վերաբերում է օտարերկրացիների կարճաժամկետ գործուղումներին. փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանում անայցագիր ռեժիմը թույլատրվում է օտարերկրացիներին կարճաժամկետ գործուղումների համար: Խոսքն այն երկրներից դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցողների մասին է, որոնց հետ գործում են անայցագիր ուղեւորությունների համաձայնագրեր»,-ասվում է փաստաթղթին կից բացատրագրում։