566 դիտում, 2020.08.05 12:43

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 19 միլիոնի

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 19 միլիոնի

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 19 միլիոնի: Մոտ 12 միլիոնն արդեն ապաքինվել է: Մահացել է ավելի քան 700 հազար մարդ:

Վարակը մեծ արագությամբ է տարածվում Միացյալ Նահանգներում եւ Լատինամերիկյան երկրներում:

Քովիդ-19-ի ավելի քան 5 միլիոն հաստատված դեպքով՝ Լատինական Ամերիկան աշխարհում առաջատարն է: Մահերի թվով էլ՝ ավելի քան 206 հազար, նախօրեին Լատինական Ամերիկան շրջանցել է Եվրոպային՝ դառնալով ամենաշատ մահեր գրանցած տարածաշրջանն աշխարհում: