05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 19 միլիոնի: Մոտ 12 միլիոնն արդեն ապաքինվել է: Մահացել է ավելի քան 700 հազար մարդ:
Վարակը մեծ արագությամբ է տարածվում Միացյալ Նահանգներում եւ Լատինամերիկյան երկրներում:
Քովիդ-19-ի ավելի քան 5 միլիոն հաստատված դեպքով՝ Լատինական Ամերիկան աշխարհում առաջատարն է: Մահերի թվով էլ՝ ավելի քան 206 հազար, նախօրեին Լատինական Ամերիկան շրջանցել է Եվրոպային՝ դառնալով ամենաշատ մահեր գրանցած տարածաշրջանն աշխարհում: