288 դիտում, 2020.08.05 12:33

ՀԱՓԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք

ՀԱՓԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության №864-Ն որոշման ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք, ըստ որի այսուհետ իրավասու է իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերներով իրականացնել տեխնիկական  հետազոտության  և ականազերծման աշխատանքներ: Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից:

Սա հնարավորություն է տալիս այն սեփականատերերին և տարածքի վարձակալներին, որոնց օգտագործման ոլորտում գտնվող հողատարածքները ծանրաբեռնված են ականային վտանգով, պայմանագրային հիմունքներով իրականացնել անհրաժեշտ ականազերծման աշխատանքներ:

Ակնկալվող շահույթն ուղղվելու է ականներից տուժած ՀՀ քաղաքացիների վերականգնողական և վերաինտեգրման ծրագրերին՝ համաձայն ՀԱՓԿ ՊՈԱԿ կանոնադրական նպատակների: