370 դիտում, 2020.08.05 12:14

Չեխիան Բեյրութ կուղարկի 37 փրկարարների

Չեխիան Բեյրութ կուղարկի 37 փրկարարների

Չեխիայի Հանրապետությունը Բեյրութ կուղարկի փրկարարների խումբ, որոնք մասնագիտացած են շենքերի փլվածքներում մարդկանց որոնումների գործում: Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը,  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«37 փրկարարներից, ներառյալ հինգ փրկարար-կինոլոգներից բաղկացած ջոկատը պատրաստ է ուղեւորվելու Բեյրութին օգնության»,- նշել է նա: Լիբանանյան կողմն ընդունել է օգնության առաջարկությունը:

Չեխ փրկարարների ջոկատը Բեյրութ կմեկնի Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ամենաուշը 16:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին): Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը վիթխարի ողբերգություն է համարել պայթյունը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:

«Մենք պատրաստ ենք ամեն տեսակի օգնության»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել է։