350 դիտում, 2020.08.05 11:18

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Անթիլիասի կաթողիկոսարանը նյութական մեծ վնասներ է կրել

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Անթիլիասի կաթողիկոսարանը նյութական մեծ վնասներ է կրել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով նյութական վնասներ է կրել նաեւ Անթիլիասի Մայրավանքը:

Վնասվել են Մայր տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների, նաեւ Կիլիկիա թանգարանի դռները, ջահերը, պատուհանները:

Մեծի Տանն կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանի ուղեկցությամբ նախօրեին շրջել էր հայաբնակ թաղամասերում ու ծանոթացել իրավիճակին:

Վնասվել են նաեւ Բուրջ համուդում գործող հայկական խոշոր հավաքատեղիները, Դաշնակցության ակումբները:

Արամ Առաջինն այցելել է ՀՅԴ Սարդարապատ ակումբ, որն ամենաշատ տուժած կենտրոններից է:

Ֆոտոշարք