04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով նյութական վնասներ է կրել նաեւ Անթիլիասի Մայրավանքը:
Վնասվել են Մայր տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների, նաեւ Կիլիկիա թանգարանի դռները, ջահերը, պատուհանները:
Մեծի Տանն կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանի ուղեկցությամբ նախօրեին շրջել էր հայաբնակ թաղամասերում ու ծանոթացել իրավիճակին:
Վնասվել են նաեւ Բուրջ համուդում գործող հայկական խոշոր հավաքատեղիները, Դաշնակցության ակումբները:
Արամ Առաջինն այցելել է ՀՅԴ Սարդարապատ ակումբ, որն ամենաշատ տուժած կենտրոններից է: