804 դիտում, 2020.08.05 10:00

Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել. պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է մոտ 8 տասնյակի

Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել. պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է մոտ 8 տասնյակի

Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է մոտ 8 տասնյակի: Ավելի քան 4 հազար մարդ վիրավոր է:

Հաղորդվում է, որ հիվանդանոցները լեփ-լեցուն են: Իրավիճակն ավելի է բարդացնում նաեւ կորոնավիրուսային համավարակը:

Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ձայնը լսվել է անգամ Կիպրոսում՝ Բեյրութից 240 կմ հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է նավահանգստում: Նախագահ Միշել Աունը հայտնել է, որ պայթյունի վայրում 6 տարի շարունակ անպատշաճ կերպով 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել:  Իսկ թե ի՞նչն է հանգեցրել պայթյունին, առայժմ պարզվում է:

Տեղի լրատվամիջոցների ոչ պաշտոնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել եռակցման աշխատանքների հետեւանքով: Լիբանանի նախագահը հայտարարել է, որ հնարավոր է երկրում 2 շաբաթով արտակարգ դրության ռեժիմ հայտարարվի:

Այսօրվանից Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել: Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել: