29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու եւ Ազգային ժողովի կողմից ընտրվելու դեպքում կդադարի լինել Վճռաբեկ դատարանի նախագահ: Իսկ ո՞վ կարող է դառնալ ՀՀ վճառաբեկ դատարանի նախագահ: Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին պետք է առաջադրի Բարձրագույն դատական խորհուրդը, որի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայն: Այսպիսով, քվեարկության արդյունքներով Ազգային ժողովին է առաջարկվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ ձայներ» ստացած թեկնածուն: Բացի այդ, Դատական օրենսգրքում պահանջներ կան, որին հավակնելու պարագայում էլ հնարավոր է դառնալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, եւ Վճռաբեկ դատարանի բոլոր 16 դատավորները, բացի դատավոր Ստեփան Միքայելյանից, որը ընտրվեց ԲԴԽ անդամ, հավակնում են դառնալ Վճռաբեկ դատարանի նախագահ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի շատ դատավորներ ներքին կարգով ասել են, որ դիմելու են ԲԴԽ եւ հրաժարվելու են, որ իրենց անունը ընդգրկվի ցուցակում: Իսկ, ահա, Վճռաբեկ դատարանի դատավորներից էդգար Սեդրակյանը եւ Գոռ Հակոբյանը ներքին կարգով ասել են, որ ցանկություն ունեն ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ: Տեղեկությունը փորձեցինք պարզել Գոռ Հակոբյանից, սակայն վերջինս հրաժարվեց խոսել՝ նշելով որ գտնվում է հիվանդանոցում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։